Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ վերջին երկու օրերի ընթացքում մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։