տուն Աշխարհ Կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

1896
0

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի՝ նախօրեին Լոս Անջելեսում կործանված ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն է եղել:

the-sun.com-ի հաղորդած տեղեկությունը փոխանցում է tert.am-ը՝ մանրամասնելով, որ ավիաաղետից րոպեներ առաջ նրան նախազգուշացրել են «չափազանց ցածր» թռչելու մասին:

Այս մասին պարզ է դարձել օդաչուի և ավիադիսպետչերի խոսակցության ձայնագրությունից: Նշվում է, որ թռիչքի ժամանակ խիտ մառախուղ է եղել, և ավիադիսպետչերները փորձել են ճիշտ ուղղություն տալ, սակայն ավիաաղետից վայրկյաններ առաջ կորցրել են կապն ուղղաթիռի հետ:

Ինչ վերաբերում է օդաչուին, ապա աղբյուրը նշում է, որ Զոբայանը բազմաթիվ սկսնակ օդաչուներին է սովորեցրել թռչել և շատ սիրված է եղել մասնագիտական շրջանակում:

Ըստ heavy.com կայքի՝ Զոբայանի ընկերներից մեկը սոցցանցերում գրել է, որ հանգուցյալն առանձնահատուկ ուշադիր էր Բրայանտի և նրա ընտանիքի նկատմամբ:

Օդաչուի հայազգի լինելու փաստը հաստատել է նաև Armenian Report-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Կարդացեք նաև՝

Կյանքից հեռացել են Կոբի Բրայանթն ու նրա 13-ամյա դուստրը

Սիրտս այնքան տխուր է. Քիմն անդրադարձել է Կոբի Բրայանթի մահվանը

Մոլորակը կորցրեց մի վառ լույս. Շերը՝ Կոբի Բրայանտիի մահվանը

Ալիշիա Քիսը հարգանքի տուրք է մատուցել Կոբի Բրայանտին (լուսանկարներ, տեսանյութ)