Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռը։
Կարմիր մահիկի միջազգային գործողությունների տնօրեն Մանսուր Բաղերին հայտարարել է, որ խիստ վնասվածքների պատճառով անհնար է ճանաչել զոհերին։
Ըստ տնօրենի՝ զրոյական են շանսերը մահացածներին մնացորդներով ճանաչելու համար։
«Կործանումից առաջ ինքնաթիռում ուժեղ հրդեհ է սկսվել»,- մեջբերում է տնօրենի խոսքերը РИА Новости-ն։