«Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է տեղափոխվել «Վալենսիա»։ Այս մասին հայտնում է Sports direct news-ը։
Բրազիլական ակումբը քանիցս հայտարարել է 24-ամյա ֆուտբոլիստի հետ բաժանվելու մտադրության մասին և չի մերժի «չղջիկների» առաջարկը, եթե նրանք հանդես գան իրենց համար ձեռնտու առաջարկով։ Սակայն ինքը Պատոն մտադիր է մնալ Բրազիլիայում, քանի որ կարծում է, որ հանդես գալով ազգային առաջնությունում՝ ավելի մեծ հնարավորություն ունի 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ հրավիրվելու Բրազիլիայի հավաքական։
Հիշեցնենք, որ Պատոն հայրենիք է վերադարձել նախորդ տարվա հունվարին՝ «Կորինտիանս» տեղափոխվելով իտալական «Միլանից»։ Բրազիլացի ֆուտբոլիստի համար «Կորինտիանսը» վճարել է 15 մլն եվրո։