Հարավային Կորեայում նոր օնլայն թրենդ է հայտնվել՝ մարդիկ առցանց նայում են, թե ինչպես են այլ մարդիկ ախորժակով սնվում,- հաղորդում է kedem-ը:
Նոր թրենդը ստացել է mok-bang՝ ընթրիքի հեռարձակում անվանումը: Ցանկացողները կարող են առցանց հետևել իրական ժամանակում համակարգչի առջև սնվողին:
Այս ոլորտում կորեացիներն արդեն աստղեր ունեն, ում հեռարձակումներին ավելի շատ մարդ է հետևում և ովքեր, բնականաբար, ավելի շատ են վաստակում: Նրանց թվում է Դիվա անունով մի աղջիկ, ով հեռարձակման ժամանակ ամեն օր ուտում է ահռելի քանակությամբ սնունդ՝ 30 տապակած հավկիթ, 5 ափսե մակարոնեղեն, մսի մի քանի չափաբաժին և այլն: