Ինչպես հայտնում է paqtebi.ge կայքը, այսօր՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան, հաքերները կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կայքը և տեղադրել Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը:
Նախկին նախագահի նկարի վրա եղել է «Ես կվերադառնամ» (I’ll be back) գրությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, կիբերհանցագործների թիրախում եղել են նաև Վրաստանի մի շարք շրջանների նահանգային խորհուրդների կայքէջերը՝ կրկին Սաակաշվիլիի պատկերով ու տվյալ գրությամբ: