Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կատսինա նահանգի մի քանի գյուղերում իրականացված հարձակումների հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է BBC-ն։
Ըստ ականատեսների՝ հարձակվողները հովիվներ են եղել. նրանք եկել են մոտոցիկլետներով ու անմիջապես սկսել են սպանել մարդկանց։
Պատգամավորներից մեկը պատմել է, որ այսօր միայն մեկ գյուղում 47 մարդ է սպանվել։ Նրա խոսքերով՝ քանի դեռ անվտանգության ուժերը զբաղված էին նախագահ Գուդլակ Ջոնաթանի պաշտպանությամբ, ով այդ ժամանակ պաշտոնական այցով եղել է Կատսինայում, գյուղերում իսկական կոտորած է եղել։