Տորոնտոյից սկսնակ մոդել Շանթել Բրաուն Յանգը հայտ է ներկայացրել մասնակցելու America’s Next Top Model մոդելների մրցույթին: Մյուս մասնակիցներից նա տարբերվում է մաշկի հիվանդությամբ, որը հանգեցրել է յուրահատուկ պիգմենտացիայի: Արդյունքում մոդելը նմանվել է պտավոր կովի կամ զեբրի: Այս մասին գրում է the New York Daily News-ը:
Երբ Շանթելը եղել է 4 տարեկան, նրա մոտ ախտորոշել են «Վիտիլիգոյի հիվանդություն», որով ժամանակին տառապում էր նաև Մայքլ Ջեքսոնը: Նրա առողջության վրա հիվանդությունը լուրջ հետևանքներ չի թողել, եթե չհաշվենք այն, որ մաշկի վրա առաջացել են մեծ սպիտակ հետքեր:
Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է 0,5-1,0 տոկոս մարդ: