տուն Քաղաքական Միջազգային Կովի մեզը բուժում է բոլոր հիվանդություններից. Հնդիկների հայտնագործությունը (տեսանյութ)

Կովի մեզը բուժում է բոլոր հիվանդություններից. Հնդիկների հայտնագործությունը (տեսանյութ)

505
0

article-2538520-1A9F9E9400000578-302_964x615

Հնդիկների ավանդական կրոնական ուղղությունների ներկայացուցիչները կարծում են, որ քաղցկեղի, թոքախտի, ստամոքսի խնդիրների և նույնիսկ ճաղատության դեմ լավագույն բուժումն՝  ամեն օր առավոտյան կովի մեկ բաժակ մեզ խմելն է: Այս բուժումը վերջին շրջանում շատ տարածված է դարձել Հնդկաստանում: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Հնդիկները հավատում են, որ կովի մեզը փրկություն է շատ հիվանդություններից: Շատերը 12 տարի շարունակ խմում են այս «հյութը» և իրենց լավ են զգում: 42-ամյա Ջայրամ Սինգալն ասում է, որ 30 տարեկանում իր մոտ շաքարախտ է հայտնաբերվել, սակայն միզաբուժության արդյունքում արյան մեջ իջել է շաքարի աստիճանը:

Սակայն ոչ բոոր կովերի մեզն է օգնում, ըստ հնդիկների: Պետք է խմել կույս կովերի մեզը, որը գոյանում է մինչև արևածագը: Որոշ հնդիկ գուրուներ պատրաստվում են սկսել կովի մեզի վրա հիմնված արտադրություն` ատամի մածուկից մինչև կոսմետիկ նյութեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here