տուն Հասարակություն «Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում արժանացել է երեք մրցանակի

«Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում արժանացել է երեք մրցանակի

395
0

«Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել։ asbarez.com-ի տեղեկությունը փոխանցում է Tert.am-ը՝ մանրամասնելով, որ հանրային քվեարկությունը տևել է վեց շաբաթ:

«Բեմադրության լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Արամ Կույումջյանը, մինչդեռ գլխավոր դերակատարներ Թրևիս Լոֆլինն ու Եվա Աբրահամյանը պարգևատրվել են որպես բեմադրության լավագույն դերասան և դերասանուհի:

«Կոստանդնուպոլիս»-ը բեմադրվել է անցած աշուն: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից հետո նախկին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հայկական համայնքի կյանքը:

Պատմությունը ծավալվում է ֆեմինիստական ամսագրի խմբագիր Վեհանուշի և ֆիդայի Ռուբենի շուրջ: Նրանք համակարգում են Ցեղասպանության ժամանակ առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնելու, ինչպես նաև Հայաստան զենք ուղարկելու գործողությունները:

Թատերագետներն այս ներկայացումը բավականին բարձր են գնահատել՝ ընդգծելով հրաշալի սցենարն ու ռեժիսորի, դերասանական կազմի տաղանդը: