տուն Uncategorized Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել (տեսանյութ)

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել (տեսանյութ)

208
0

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից ամսվա ընթացքում աշխատանքի է ներկայացել երկու-երեք օր։

Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, որպես աշխատավարձ, դուրս է գրվել ընդհանուր մի քանի հարյուր հազար դրամ։

Յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։