Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։
Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվեց 85 կողմ, 15 դեմ ձայնով, «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ 96 կողմ, 6 դեմ ձայնով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը՝ 71 կողմ, 31 դեմ , «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ 90 կողմ, 12 դեմ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդի ներկայացրած թեկնածու Արամայիս Փաշինյանը՝ 85 կողմ, 16 դեմ ձայներով։