տուն Քաղաքական Միջազգային Կոռոնավիրուսի տարածման դեմ պայքարը Սինգապուրում. Ինչպես է հաջողվել հասնել արդյունքների

Կոռոնավիրուսի տարածման դեմ պայքարը Սինգապուրում. Ինչպես է հաջողվել հասնել արդյունքների

301
0

Այս օրերին աշխարհի թիվ մեկ թեման դարձել է նոր կորոնավիրուսի կայցակնային տարածումն ու դրանով պայմանավորված մահացությունները: Մինչ այս պահը գիտնականները փորձում են դեղամիջոցներ գտնել մահացու վիրուսի դեմն առնելու համար: Ինչպես տեղյակ եք Հայաստանում նույնպես կան վարակվածներ, որոնք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: 26 վարակվածներից բացի կան նաև 300-ից ավել մեկուսացվածներ:

Ի տարբերություն Եվրոպական երկրների, ասիական երկրներում, մասնավորապես Սինգապուրում կորոնավիրուսի տարածման դեմն առնելու համար հետաքրքիր և օգտակար միջոց են գտել: Օրինակի համար եթե 4 հոգի շփվել են իրար հետ, որոնցից մեկը եղել է վարակված, այդ մարդկանց մեկուսացնում են նույն վայրում, որպեսզի հասկանան սինդրոմները, իսկ արդեն 5-րդ և ավել դեպքերում, առանձացնում են այլ խմբի հետ:

Հենց նման եղանակով էլ Սինգապուրում կարողանում են հաղթահարել վիրուսի տարածումն ու հնարավոր ողբերգական հետևանքները: Մեզ մոտ էլ կարծես նման կերպ են սկսել վարվել: Էջմիածնի կորոնավիրուսով վարակված աշակերտ հայտնաբերված դպրոցի աշակերտներին ու ծնողներին այսօր՝ մարտի 15-ին մեկուսացրել են Ծաղկաձորում գտնվող՝ Երեւանի պետական համալսարանի հանգստյան տուն: