Կոպենհագենը, շրջանցելով 11 քաղաքների, ճանաչվել է Եվրոպայի «Կանաչ» մայրաքաղաքը, հաղորդում է Euromag-ը:
Դանիայի մայրաքաղաքում ձեռնարկած «կանաչ» միջոցներից է հեծանիվների թվի ավելացումը, մթնոլորտն աղտոտող ածխաթթու գազի ծավալի նվազումը և կանաչ տարածքներին հատուկ ուշադրությունը:
Դանիայի կլիմայական ռեսուրսների նախարաար Մարտին Լիդարդը կարծիք է հայտնել այն մասին, որ Կոպենհագենը աշխարհի բոլոր քաղաքներին օրինակ է ծառայում:
Ինչպես հայտնում է The Copenhagen Post-ը՝ Դանիայի մայրաքաղաքը պատրաստվում է այս տիտղոսի ձեռք բերումը նշել 2014 թվականին բազմապիսի միջոցառումների շնորհիվ, որոնք նվիրված կլինեն շրջակա միջավայրին: