Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին: Բժշկական դիմակների պակաս է զգացվում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանն ակցիան նախաձեռնելիս նշել էր, որ մի քանի ընկերների հետ ծրագրում են դիմակներ և բժշկական ձեռնոցներ ուղարկել Չինաստան որպես աջակցություն: «Դիմակներն ու ձեռնոցները կտրամադրվեն Սիան և Տալիան քաղաքի բուժհաստատություններին և համալսարաններին»,-ընդգծել էր նա:
Երկօրյա նվիրատվություններից հետո նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Շնորհակալ ենք ցուցաբերած աջակցության և ուշադրության համար: 10 հազար բժշկական դիմակներ արդեն ճանապարհին են դեպի բարեկամ Չինաստան: Երկու օրից կուղարկենք ևս 2000 հատ»:
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/02/84857552_1556189041210236_2415628506512752640_n-1.jpg?w=640)
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/02/84396200_1556189167876890_443696625919983616_n.jpg?w=640)