Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ հետաքրքիր խաղեր են սպասվում ինչպես Մադրիդում, այնպես էլ Թուրինում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ռեալի» հետ խաղերը լավ քննություն են «Յուվենթուսի» համար: Նախորդ տարին մեզ մեծ փորձ տվեց, որը շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջին անգամ հանդես եկող ֆուտբոլիստների համար:
«Ռեալն» ամենահավակնոտ ակումբներից մեկն է: Մեզ հետ կպայքարի մի թիմ, որն իսկապես ցանկանում է տիրանալ այդ մրցանակին: Նրանք ուզում են նվաճել 10-րդ տիտղոսը: Ենթադրում եմ, որ մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում ինչպես Մադրիդում, այնպես էլ Թուրինում: Այդ մրցավեճերը ցույց կտան, թե ինչպես է ընթանում «Յուվենթուսի» զարգացման գործընթացը»,- նշել է Կոնտեն: