![]()
«Ծեր Սենյորայի» մարզչական կազմը հուսով էր, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Դանիայի հավաքականների դեմ խաղերոմ Պիռլոյի կարիքը չի ունենա: Չնայած 34-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի հավաքականի առանցքային խաղացողներից է, հայերի և դանիացիների հետ խաղերում նրա մասնակցությունը անհրաժեշտություն չէ, քանի որ իտալացիները արդեն լուծել են իրենց թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը, կարծում է Անտոնիո Կոնտեն:
Կոնտեի հիմնական դժգոհությունն այն է, որ Իտալիայի 8-րդ տուրի «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ ֆոտբոլիստը, փաստորեն, մեկ շաբաթյա հանգստի հնարավորություն չի ունենա: |