տուն Հասարակություն Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով

Կոնդը կներկայանա մշակութային միջոցառումներով

162
0

Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, կներկայանա մշակութային բազմապիսի միջոցառումներով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից: Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ իրականցվելու է ծրագիր, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Կոնդում անցկացվելու են տարբեր մշակութային միջոցառումներ: Ինչպես տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը, նախատեսված են երաժշտական ծրագրեր, փողոցային արվեստի, ֆիլմերի ցուցադրություններ:

Նախաձեռնության նպատակն է արժևորել Երևանի ամենահին թաղամասի ճարտարապետության ժառանգությունը: Ծրագիրը կանցկացվի ամռանը, կտևի մեկ ամիս: Միջոցառումների ամբողջական մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

Կոնդը հին թաղամաս է Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով: Կոնդում է գտնվում Սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

2019 թվականի հուլիսին եղել է Երևանի քաղաքապետի՝ Կոնդ թաղամասի նախատեսվող վերակառուցման, կառուցապատման աշխատանքների հետ կապված խնդիրների լուծման նպատակով հանձնաժողով ստեղծելու կարգադրությունը: