տուն Լուրեր Կոնգրեսը Շանթին քաղբանտարկյալ չճանաչե՞ց

Կոնգրեսը Շանթին քաղբանտարկյալ չճանաչե՞ց

145
0

97

Հունիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ:

Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման և առողջապության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ,- այդ մասին նշվել է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ավելի ուշագրավ մի կետ կար.

«Հանրապետական խորհուրդը և վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները: Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում»:

Ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ ճանաչելու կոնգրեսի չափանիշներ: Ի՞նչն է նման հայտարարության պատճառը:

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր մի խումբ համախոհների հետ ձերբակալվեց և կալանքի վերցվեց Երևանի կենտրոնումˋ Մաշտոցի պողոտայից: Թեև քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն Շանթի աջակցության գործընթաց սկսեց, և Շանթին հռչակեց քաղաքական հայացքների համար դատապարտված անձ, կամ այլ կերպ ասած քաղբանտարկյալ, ՀԱԿ-ը, որի 100-ից ավելի անդամներ ժամանակին քաղբանտարկյալ էին եղել,  երկար ժամանակ խուսափում էր պատասխանել լրագրողներիˋ «Շանթը քաղբանտարկյա՞լ է արդյոք» հարցին:

Ստացվում է, որ նման որոշումն ուղղակի արդարացում կլինի Շանթին քաղբանտարկյալ չճանաչելու հարցում:

Նշենք նաև, որ տարբեր բառարաններով քաղբանտարկյալն այն անձն է, ով գտնվում է անազատության մեջ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, դե ֆակտո իր քաղաքական համոզմունքների պատճառով՝ հակառակ իր կամքին: