ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կրկին հետաձգել է բյուջեի օրինագծի քվեարկության ժամկետը։ Նախատեսվում էր, որ ԱՄՆ օերնսդիրները այս ճգնաժամին վերջ կդնեն արդեն երեքշաբթի երեկոյան, սակայն քվեարկությունը հետաձգվել է՝ օրենքում շտկումներ կատարելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանրապետական մեծամասնությունը փորձում է նախագահ Օբամային ստիպել հրաժարվել նրա նախաձեռնած բժշկական ապահովագրության ծրագրից, ինչը հանգեցրել է բյուջետային ճգնաժամի։ Բացի այդ, Կոնգրեսը նաև պետք է քվեարկի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու համար, այլ դեպքում կհայտարարվի դեֆոլտ, ինչը կհանգեցնի համաշխարհային նոր ճգնաժամի։