տուն Քաղաքական Հայաստան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին

Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին

313
0

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սփիյերը հանդես է եկել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ամերիկյան ֆինանսական օգնության ավելացման օգտին:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեսյբուքյան էջից տեղեկանում ենք, որ կոնգրեսականը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, որ Կոնգրեսի 268 անդամ աջակցել են իր ներկայացրած փաստաթղթին, ըստ որի՝ առաջարկվում է հավելյալ 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին:

Ջեքի Սփայերն անդրադարձել է նաև իր՝ վերջերս Արցախ կատարած այցին և կոչ արել ԱՄՆ իշխանություններին վերանայել The Halo Trust կազմակերպության ֆինանսավորման կրճատումը, ինչպես նաև աջակցել կառույցին՝ ավարտին հասցնելու տարածքների ականազերծման աշխատանքները: Սփայերի խոսքով, այդ գործընթացի համար կազմակերպությանն անհրաժեշտ է լրացուցիչ 6 մլն դոլար՝ եռամյա ժամկետում սկսած նախաձեռնությունն ավարտելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here