Կոմիտաս 5ա, 3 եւ 7 շենքերի բնակիչները դատարանից չեն կարողանում ստանալ կատարողականը, որը պետք է ներկայացվի ԴԱՀԿ, որպեսզի վերջինս էլ դատարանի որոշման համաձայն դադարեցնի վերոնշյալ հասցեների տարածքում իրականացվող շինարարությունը:
Այդ մասին մասին Araratnews.am-ի թղթակցին տեղեկացրել է Կոմիտաս 5ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը:
«Մենք առավոտվանից զանգահարում ենք դատարան, որպեսզի ստանանք այդ կատարողականը, մեզ ասում են դատավորը սեմինարի է: Եկանք դատարան, երկու ժամ էլ այնտեղ սպասեցինք, սակայն ասում են, թե դատավորը դեռ սեմինարի է: Սակայն մենք պարզեցինք, որ սեմինարը ժամը 15.30 ավարտվել է և մեզ չեն ասում: Իսկ ապօրինի շինարարությունը այնտեղ անամոթաբար դեռ շարունակում են, չնայած կա դատարանի որոշում»,- փոխանցել է Գոհար Սահակյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարել է Կոմիտաս 5ա, 3 եւ 7 շենքերի բնակիչների հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ արգելել է «Լիբեր» ՍՊԸ-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ:
Էմմա Պալյան