Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու մասով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։
Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է aravot.am-ը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությանը:
Նշվում է, որ քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։