տուն Սպորտ Կոլումբիացի երկրպագուները սպառնում են սպանել այն ֆուտբոլիստին, ով վնասվածք է հասցրել Ռադամել...

Կոլումբիացի երկրպագուները սպառնում են սպանել այն ֆուտբոլիստին, ով վնասվածք է հասցրել Ռադամել Ֆալկաոյին

73
0

Portugal SoccerՖրանսիայի չորրորդ դիվիզիոնի «Շասլե» ակումբի ֆուտբոլիստ Սոներ Էրտեկը դարձել է կոլումբիացի ֆուտբոլասերների սպառնալիքների թիրախ:

Տխրահռչակ սիրողական ֆուտբոլիստն այս «պատվին» արժանացել է այն բանից հետո, երբ այս տարվա հունվարին Ֆրանսիայի գավաթի «Մոնակոյի» հետ հանդիպման ժամանակ վնասվածք է հասցրել հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ինչի պատճառով վերջինս Կոլումբիայի հավաքականի կազմում չի մասնակցի Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Առավել մոլի կոլումբիացիներն անգամ հատուկ «հեշթագ» են ստեղծել՝ «սպանենք նրան, ով վնասվածք է հասցրել Ֆալկաոյին» անունով, որը լայնորեն տարածվել է համացանցում: Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ֆալկաոն չի լինի կոլումբիացիների կազմում, մի քանի ժամվա ընթացքում Twitter-ում ավելի քան 7000 զայրացական հաղորդագրություն է գրվել՝ բոլորն էլ ուղղված Էրտեկին: