Կոլումբիայի իրավապահները հատուկ օպերացիայի ժամանակ, որն իրականացվել է Կաթագեն քաղաքում, հանցագործների մոտ հայտնաբերվել է 7 տոննա կոկաին, ինչն առգրավված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է վերջին 8 տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի ազգային պաշտպանության նախարար Խուան Կարլոս Փինսոնը։
«Սա ոստիկանության և ՌԾՈՒ-ի համատեղ գերազանց աշխատանքի արդյուք է, որին մասնակցել է նաև դատախազությունը։ Հնարավոր է, որ սա Կաթագենի պատմության ընթացքում առգրավված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է։ Այս բեռն ուղևորվում էր Նիդեռլանդների Ռոտերդամ նավահանգիստ, և ձերբակալվել է մեկնումից անմիջապես առաջ», — ասել է Փինսոնը։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Թմրանյութերը թաքցված են եղել արքայախնձորի արկղերի մեջ։
Տարվա սկզբից Կոլումբիայի իրավապահներն առգրավվել են մոտ 30 տոննա կոկաին, 13 տոննան հայտնաբերվել է նավահանգիստներում։