տուն Լուրեր Կյանքից հեռացել է Գարիկ Մարտիրոսյանի հայրը

Կյանքից հեռացել է Գարիկ Մարտիրոսյանի հայրը

294
0

Կյանքից հեռացել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը։

Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մարտիրոսյանի եղբայրը՝ Լևոն Մարտիրսյանը, որը Կանադայում ՀՀ նախկին դեպանն է եղել։

«Խոր վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։

Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին, ժամը 18։00-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին` նույն եկեղեցուց»,- նշված է գրառման մեջ։