Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդած տեղեկության համաձայն՝ կյանքից հեռացել է NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով:
Աղբյուրը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:
Նշենք, որ Կոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:
ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:
NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: