տուն Քաղաքական Հայաստան Կհետաձգվե՞ն կոմունալ վճարումները. պարզաբանում

Կհետաձգվե՞ն կոմունալ վճարումները. պարզաբանում

1682
0

Այսօր հանրությանը ամենաշատը հուզում է կոմունալ վճարումների, բջջային հեռախոսների ամսական վճարների հարցը: 

Քանի որ մասնավոր սեկտորում այս պահին մարդիկ հարկադրված պարապուրդի են մատնված, նրանց համար ամսական պարտավորությունները կատարելը կարող է ֆինանսկան խնդիրներ առաջացնել:

Այդ իսկ պատճառով Araratnews.am-ը կապ հաստատեց «ՀԵՑ», «Վեոլիա Ջուր», «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների հետ՝ հասարակության շրջանում առաջացած անհասկանալի թվացող հարցերին պատասխաններ տալու համար:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ից մեզ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նոր հրահանգ են ստացել, անորոշ ժամանակով երկարաձգել ամսական վճարումների ժամանակացույցը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ ասացին, որ կազմակերպությունը, որպես այդպիսին, երբեք էլ ջրանջատումներով չի զբաղվում, թեև ունի բոլոր իրավունքները, բայց քաղաքացիներին հորդորում է ժամանակին կատարել վճարումները: Ընկերությունից հայտնում են, որ այսօր ժամանակակից վճարման համակարգերը թույլ են տալիս վճարումներ կատարել անգամ տնից:

«Վիվա Սել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերություններից էլ հայտնեցին, որ իրենց հետվճարային բաժանորդներին շարունակում են սպասարկել`գնալով զիջումների ու վճարումների հետ կապված ունենալով հանդուրժողական վերաբերմունք: Երկրում արտակարգ դրության ավարտին վճարումների ժամանակացույցը կրկին կհստակեցվի:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից այդպես էլ չհաջողվեց ինֆորմացիա ստանալ վճարումներմասին: Տեղեկատվություն միայն կարող ենք ստանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆեյսբուքյան էջից:

Հայկ Մագոյան