Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին զրուցել է ֆրանսիական France Presse գործակալության լրագրողի հետ և պատմել իր անելիքների մասին: Իվանիշվիլին ասել է, որ պատրաստվում է մինչև 2013 թվականի նոյեմբերի 24-ը հրաժարական տալ, ինչպես նաև նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կանգնել դատարանի առջև:
«Սաակաշվիլին քաղաքական դիակ է: Նա Վրաստանում այլևս չի կարող շարունակել իր քաղաքական կարիերան: Իմ կարծիքով, Սաակաշվիլին պետք է պատասխան տա շատ հարցերին, և հենց այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ նա կհարցաքննվի», — ասել է Իվանիշվիլին։ Նա նաև շեշտել է, որ դրա եւ նախաքննության հիման վրա դատախազները որոշում կկայացնեն, իսկ այդ որոշումը քաղաքական աստառ չի ունենա:
«Ինաուգուրացիայից (նոր նախագահի — խմբ) մեկ շաբաթ անց հրաժարական կտամ և մինչև նոյեմբերի 24-ը կլքեմ վարչապետի պաշտոնը», — հայտարարել է Իվանիշվիլին: