տուն Լուրեր Կհաստատվեն 2014/2015 ուսումնական տարվա բակալավրի, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի անվճար տեղերը

Կհաստատվեն 2014/2015 ուսումնական տարվա բակալավրի, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի անվճար տեղերը

176
0

ԵՊՀ

Կառավարության վաղվա նիստում կհաստատվեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակցի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, 2014/2015 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղեր և 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը:

Բակալավրում բանակից տարկետման իրավունքի տեղերը 2123 է, մագիստրատուրայում` 403, իսկ ասպիրանտուրայում` 140: