տուն Հասարակություն Կհանենք առարկան, երբ դպրոցներից դուրս եկած աշակերտը չի ասի՝ Նապոլեոնը տորթ ա,...

Կհանենք առարկան, երբ դպրոցներից դուրս եկած աշակերտը չի ասի՝ Նապոլեոնը տորթ ա, Սասունցի Դավիթն էլ՝ արձան

259
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց, որ կողմ է ԲՈՒՀ-երում առարկաների դասավանդման մեթոդի փոփոխությանը, բայց հանելու մասին կարելի է մտածել, երբ երեխան դպրոցից դուրս գալուց հետո ունենա բավարար գիտելիքներ։

«Այս տարի հայոց լեզու առարկայից կենտրոնական քննության արդյունքներով 31 հազար դիմորդից 1686-ը անբավարար է ստացել»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ասաց նա:

Նրա խոսքով՝ 19-20 միավոր ստացել է ընդամենը 152 աշակերտ. «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայից 4540 դիմորդից անբավարար է ստացել 1162-ը: Սա է դպրոցներում այդ առարկաների դասավանդման որակը՝ շատ ավելի ցածր, քան այլ առարկաների դեպքում է: Ես համաձայն եմ, որ բուհերում դասավանդման կիսակղերական մեթոդոլոգիան պետք է փոխվի: Պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց մտածենք այն ժամանակ, երբ դպրոցներում մենք չենք ունենա այս ողբերգական պատկերը: Երբ դպրոցներից դուրս եկած աշակերտը մեկ պարզ համադասական նախադասության մեջ չի անի 97 ուղագրական, 67 կետադրական, մի էդքան էլ մտքի սխալ: Որ չեն ասի՝ Նապոլեոնը տորթ ա, Սասունցի Դավիթն էլ՝ արձան, Դեմիրճյանն էլ՝ փողոց»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա դրական համարեց, որ սկսել են բաց խոսել այս ոլորտում առկա խնդիրներից. «Բարեփոխել բառից ես ներվայնանում եմ, որովհետեւ այնքան ենք բարեփոխել, որ արդյունքում անընդհատ վատ բաներ են ստացել: Ոլորտը իսկապես որակյալ հիմքերի վրա դնելու համար սա շատ կարեւոր է»: