Հայաստանում ապրում են նաև վետերաններ, որոնք ունեն երկքաղաքացիություն: Վերջիններիս մտահոգում էր այն հարցը, թե իրենք կկարողանան օգտվել կառավարության կողմից հատկացվող 300 հազար դրամ աջակցությունից:
Հարցի առնչությամբ Araratnews.am լրատվականը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի հետ:
Մեզ հետ զրույցում խոսնակն ասաց, որ այն վետերանները, որոնք ունեն երկքաղաքացիություն և իրենց թոշակն ստանում են արտերկրից, ապա նրանք չեն կարող օգտվել այս աջակցությունից:
Կառավարության այս օժանդակությունից կարող են օգտվել միայն այն վետերանները, որոնք ՀՀ քաղաքացի են, նաև նրանք, ովքեր երկքաղաքացի են և իրենց թոշակն ստանու են Հայաստանի Հանրապետությունից:
Հայկ Մագոյան