Այս պահին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են Սոչիում, որտեղ քննարկում են Հայաստանի` Մաքսային միությանը միանալու, տնտեսական համագործակցության և դոնորների կոնֆերանս անցկացնելու հարցերին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ներկայում հնարավորություն կա, ինչպես մենք պայմանավորվել էինք, որ այս ձևաչափով անդրադառնանք ռուս-հայկական համագործակցության բոլոր հարցերին, խոսել այն մասին, թե ինչ է արվել, ինչպես են ընթանում Մաքսային միությանը միանալու հարցերը, արդյոք կատարվում է ճանապարհային քարտեզը, իհարկե, խոսել երկկողմ առևտրաշրջանառության, դոնորների կոնֆերանսի մասին, որը կայանալու է», ասել է Մեդվեդևը: