տուն Քաղաքական Միջազգային Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել է 27 միլիոն դոլարով

Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» վաճառվել է 27 միլիոն դոլարով

104
0

Monet_Nymphéas-620x330

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» նկարը վաճառվել է Նյու յորքում Christie’s աճուրդների տան կողմից։ Անհայտ գնորդը նկարի համար վճարել է 27 մլն դոլար։

«Ջրաշուշանները» վարպետը նկարել է 1907 թվականին՝ Ֆրանսիայի Ժիվերնի տեղանքում։ Այն 80 տարի շարունակ գտնվում էր Հյուգետա Քլարքի հավաքածուում։ Հյուգետան աշխարհում ամենամեծ ժառանգություններից մեկը ստացած մարդկանցից էր, ով մահացել է 2011 թվականին՝ 104 տարեկան հասակում։ Սպասվում էր, որ նկարի համար կվճարվի 25-35 մլն դոլար։

Սակայն այս նկարի համար վճարված գումարը ռեկորդային չէ։ 2008 թվականին Մոնեի մեկ այլ «Ջրաշուշանների» համար վճարվել էր 80.4 մլն դոլար։