տուն ժամանց Շոու-բիզ Կլիչկոն նշանվել է ամերիկացի դերասանուհու հետ

Կլիչկոն նշանվել է ամերիկացի դերասանուհու հետ

204
0

1C41F22F

Ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը խոստովանել է, որ տեղի է ունեցել նրա նշանադրությունը ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ։

Այս մասին հաղորդում է ABC-ն, որի եթերում էլ հենց դերասանուհին հայտարարել է իրենց նշանադրության մասին։

«Այո, ես նշանվել եմ», — ասել է Պանետյերը՝ ցուցադրելով իր մեծ ադամանդով մատանին և հավելել, որ առայժմ հայտնի չէ ամուսնության օրը։

Կլիչկոն և ամերիկացի դերասանուհին սկսել են հանդիպել 2009 թվականից։ 2011-ին նրանք բաժանվել են, սակայն կարճ ժամանակ անց նորից սկսել են հանդիպել։ 37-ամյա անվանի բռնցքամարտիկին և 24-ամյա դերասանուհուն հաճախ են նկատել միասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here