Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն դիմել է «Բատկովշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյին հրաժարվել նախագահի պաշտոնում առաջադրվելուց և աջակցել Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին նա ասել է գերմանական Bild պարբերականի համար գրված հոդվածում: Այս քայլում նա կոչ է անում հետևել իրեն՝ հրաժարվել առաջադրվելուց և աջակցել «շոկոլադե» արքային:
«Պորոշենկոն ներկայում ամենամեծ աջակցությունն ունի` ըստ հարցումների, և այդ պատճառով ես հենց նրան եմ աջակցում: Յուլիա Տիմոշենկոն նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի և աջակցի Պորոշենկոյին», — ասել է Կլիչկոն:
Կլիչկոն, հիշեցնենք, առաջադրվելու է Կիևի քաղաքապետի թեկնածու: