Ուկրաինական УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ընտանիքին ԱՄՆ՝ Ֆլորիդա է ուղարկել: Սակայն Ամանորի կապակցությամբ նրա ընտանիքը Ուկրաինա կվերադառնա:
«Երեխաների համար լավ կլինի, եթե տոներին այնտեղ լինեն: Իհարկե, նրանք այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ասում են, որ ուզում են վերադառնալ, հատկապես Սուրբ Ծննդյան ժամանակ»,-փոխանցում է գերմանական Bild-ը:
Վիտալի Կլիչկոյի մամլո խոսնակ Օկսանա Զինովևան հաստատել է, որ այժմ քաղաքական գործչի ընտանիքն արտերկրում է գտնվում: Սակայն նրա խոսքերով՝ այս ճամփորդությունը պլանավոված էր դեռ կես տարի առաջ և երկրում ծավալվող իրադարձությունների հետ կապ չունի:
InoPressa-ն հաղորդվում է նաև, որ Կլիչկոյի երեխաները և կինը վերադառնալու են Ուկրաինա՝ Եվրամայդանում Նոր Տարին նշելու համար: