տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոները դուրս են եկել փողոց` բողոքելով Յանուկովիչի որոշման դեմ

Կլիչկոները դուրս են եկել փողոց` բողոքելով Յանուկովիչի որոշման դեմ

214
0

Untitled

Գերծանր քաշային աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկներ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոները Կիևի Անկախության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ իրենց բողոքն են արտահայտել նախագահ Վիկտոր Յանուկովիչի` ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Վիտալի Կլիչկոն, ով համարվում է Ռադայում ընդդիմադիր ֆրակցիայի առաջնորդ, ասել է, որ կառավարությունը խոստացել էր աջակցել եվրաինտեգրմանը, սակայն, ի վերջո խաբեց. «Ամենաշատն իրենց խաբված են համարում ուկրաինացիները, քանի որ սոցիոլոգիական հարցումների համաձայն` Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում են ապրել եվրոպական միջավայրում, որտեղ չկա կաշառակերություն, սակայն կա իրացվելու հնարավորություն»,- ասել է Կլիչկոն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here