Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։
Համաձայն օրակարգի նախագծի՝ նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը»: