Գիտնականները նշում են, որ կլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել լուրջ համաճարակների տարածմանը։ Օրինակ, Բուրուլի խոցը, որը փոխանցվում է ջրի միջոցով, ջրհեղեղների ժամանակ կարող է պատճառ հանդիսանալ հազարավոր մահերի, քանի որ հաճախ այն ունենում է բարդ ընթացք։
Բորնմութի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անմիջական կապ Ֆրանսիական Գվինեայում այս հիվանդության տարածման և տեղումների քանակի փոփոխության միջև։ Որքան արագ են տեղի ունենում Էլ-Նինյոյի հետ կապված փոփոխություններն ու ավելանում տեղումները, այնքան արագ է տարածվում խոցի այս տեսակը։
Փորձագետների կարծիքով՝ իմանալով կլիմայական փոփոխութոյւնների ընթացքը՝ հնարավոր է կանխատեսել համաճարակների տարածումը և համապատասխան միջոցներ ձեռնարկել։