«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ իր թիմը պատվով կճանապարհի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով պատրաստվում է լքել ակումբը 2013/14 մրցաշրջանից հետո։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
«Անկասկած, չեմ կարողանա զսպել արցունքներս, երբ Վալդեսը հեռանա։ Հույս ունենք, որ կկարողանանք բավականին տիտղոսներ նվաճել, որպեսզի նրան պատվով ճանապարհենք», — ասել է Ինյեստան։
Վալդեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է 2014-ի ամռանը։ Նա «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղում է 2002 թվականից։