Կիևում պարանոցի շրջանում հրազենային վնասվածք ստացած ոստիկանության աշխատակիցներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքը։
«Մահվան նախնական պատճառը՝ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում։ Դեպքի վայր է ժամանել քաղաքային ոստիկանության հետախուզության օպերատիվ խումբը։ Խմբի անդամները պետք է պարզեն միջադեպի մանրամասները», — ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ոստիկանը մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ՝ հիվանդանոցի ճանապարհին։