տուն Քաղաքական Միջազգային Կիևում զոհերի թիվը հասել է 80-ի

Կիևում զոհերի թիվը հասել է 80-ի

96
0

article-2563609-1BAB9CD500000578-105_964x683

Կիևում զոհերի թիվը հասել է 80-ի: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Երբ ասում են, որ մի կողմից մահացել է 13, իսկ մյուսից` 67 մարդ, ինձ համար դա որպես վայրենություն է հնչում, քանի որ մենք սպանել ենք մեր 80 քաղաքացիների»,- ասել է ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն: Ավելի վաղ Զախարչենկոն նշել էր, որ Կիևում զենքը կիրառվել է համաձայն սահմանված կարգի և «Ոստիկանության մասին» օրենքի:

Հիշեցնենք, որ կարճատև հրադադարից հետո, փետրվարի 18-ին սկսված բախումների հետևանքով, բացի 8 տասնյակ զոհերից, կան նաև տասնյակ անհայտ կորածեր և հարյուրավոր վիրավորներ: