Կիևում արդեն երկու շաբաթ բողոքի ակցիաներ իրականացնողները գրավել են ևս մեկ վարչական շենք։ Այդ մասին Մայդանում հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Անդրեյ Պարուբին։ Հաղորդում է Interfax գործակալությունը։
Սակայն նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ շենքի մասին է խոսքը։ Թեպետ Մայդանում իրավիճակը հանգիստ է, բայց այսօր վաղ առավոտյան ցուցարարները կրկին շարժվել են կառավարության ուղղությամբ։ Երեկ նրանք կրկին որոշում են կայացրել շրջափակել կառավարության շենքը՝ թույլ չտալով կառավարությանն՝ իրականացնել իր գործառույթները։
Կառավարությունն այսօրվա նիստը կարող է անցկացնել վարչական այլ շենքում։