տուն Քաղաքական Միջազգային Կիևում անհայտ անձինք հարձակվել են Կանադայի դեսպանատան վրա

Կիևում անհայտ անձինք հարձակվել են Կանադայի դեսպանատան վրա

137
0

312183_heroa

Կիևում մի խումբ ակտիվիստներ ներխուժել են Կանադայի դեսպանատուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ին։

«Մի խումբ երիտասարդներ, զինված մահակներով, ներխուժել են Կանադայի դեսպանատուն, որտեղ ամեն բան ջարդուփշուր են արել և փորձել են միջազգային ներկայացուցչության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնել», — ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, օրինախախտները բեռնատար ավտոմեքենա են առևանգել, որից հետո այն ուղղել են մարդկանց բազմության վրա։ Դրա հետևանքով 3 մարդ տուժել է, իսկ բեռնատարը այրել են։