Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների 40%-ը պաշտպանում է Վիտալի Կլիչկոյի թեկնածությունը։ Գրում է «Կորեսպոնդենտը»։
Հարկ է նշել, որ 2-րդ և 3-րդ տեղերում գտնվում են Նիկոլայ Կատերինչուկը և Վլադիմիր Բոնդարենկոն, որոնց նկատմամբ առաջատարը մեծ առավելություն ունի. նրանց թեկնածություններին էլ կողմ են արտահայտվել հարցման մասնակիցների 6%-ը։