Այսօր Կիևի քաղաքային խորհրդի վրա բարձրացվել է Եվրամիության դրոշը: Այս որոշումը կայացվել է կիևցիների ընդհանուր հավաքի ժամանակ: Նախաձեռնողների խոսքով` Եվրամիության դրոշը պետք է այստեղ կախվեր դեռ առաջին օրը, երբ սկսվել էր Եվրամայդանը որպես եվրոպական արժեքներին հավատարմություն: Այս մասին հաղորդում է WUNIAN-ը:
Այժմ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա կախված է Ուկրաինայի պետական, Եվրամիության և Կիևի դրոշները:
Հիշեցնենք, որ Կիևի քաղաքային խորհրդի շենքը գրավվել է կիրակի օրը՝ Կիևում տեղի ունեցած բախումներից հետո: