Կիևի քաղաքային իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին զգուշացրել է, որ մայիսի 1-ի գիշերը տեղի են ունենանլու «մարտավարական զորավարժություններ»: «Զորավարժութոյւնների շրջանակներում նախատեսվում է, որ քաղաքում տեղի է ունենալու ռազմական տեխնիկայի տեղաշարժ», — ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, զինված ուժերի անձնակազմը կտեղակայվի քաղաքի կենտրոնում: Առայժմ չի ճշտվում, թե որոնք են նման զորավարժությունների պատճառները:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը բերվել էր բարձր պատրաստության: