տուն Լուրեր Կիսադատարկ Հայաստան. Իդեալական միջավայր

Կիսադատարկ Հայաստան. Իդեալական միջավայր

207
0

erjo

Lragir.am Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձում ասվում է, որ 2014 թվականին «շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին»: Սա էմիգրացիայի ցավոտ թեմային երկրի ղեկավարության սակավաթիվ անդրադարձերից մեկն է: Սակայն այս անգամ էլ Սերժ Սարգսյանը մեկնածներին կոչ չարեց վերադառնալ եւ միասին «շենացնել մեր գյուղերն ու քաղաքները»:

Էմիգրացիայի խթանումը Հայաստանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց ներքին ու արտաքին քաղաքականության առանցքն է: Իրական տնտեսության ծավալների կրճատումը եւ ներմուծման աճը հանգեցնում է նրան, որ Հայաստանի տնտեսությանը պետք է ոչ թե աշխատանք, այլ սպառողական փողեր: Դրանից ելնելով, աշխատանքն արտահանվում է, փողը՝ ներմուծվում:

Որպեսզի արտագաղթը չկրճատվի, այլ աճի, պետք է վարել նաեւ համապատասխան արտաքին քաղաքականություն: Այս իմաստով Հայաստանի ղեկավարությունը վարում է պարզապես իդեալական քաղաքականություն: Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը Ռուսաստանում աշխատող հայ գաստարբայտերների համար դարձել է լավագույն երաշխիքը: Նրանք, ովքեր Ամանորը նշել են իրենց ընտանիքների հետ, պատմում են, որ այդ որոշումից հետո Ռուսաստանում «աշխատանքային շուրջկալների» ժամանակ հայերին չեն հավաքում, այլ փնտրում են տաջիկներին ու ուզբեկներին: Այստեղից մեկնածները «գոհ» են երկրի ղեկավարության եւ Պուտինի քաղաքականությունից, որը հայերին թույլ է տալիս աշխատել «արտոնյալ պայմաններով»:

Սակայն ոչ բոլորն են ցանկանում մեկնել Ռուսաստան, եւ նրանց համար հունվարի 1-ից նույնպես լավ պայմաններ են ստեղծվել: Ուժի մեջ է մտել Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Ճիշտ է, ուժի մեջ է մտել նաեւ ռեադմիսիան, եւ Եվրոպայում անօրինական բնակվող հայերի մի մասին կարտաքսեն: Փոխարենը, կշատանան «օրինական միգրանտները»՝ ավելի ինտելեկտուալներն ու օրինապաշտները: ԱՄՆ հետ էլ արդեն բանակցություններ են ընթանում վիզային ռեժիմի դյուրացման կամ նույնիսկ վերացման մասին:

Կիսադատարկ Հայաստանն իդեալական միջավայր է Հայաստանի ներկայիս ղեկավարության համար, որը միգրացիայի օգնությամբ փորձում է լուծել իր գլխավոր խնդիրները: Միայն պաշտոնական տրանսֆերտները կազմում են բյուջեի կեսը, ինչը հնարավորություն է տալիս բարգավաճել բանկերին ու ներկրողներին: Կառավարության սոցիալական պարտավորությունների մի մասը նույնպես արանքից դուրս է գալիս, քանի որ գաստարբայտերների ընտանիքները հույս չեն դնում պետության վրա: Բացի այդ, երկրից հեռանում է առավել աշխատունակ ու ինտելեկտուալ բնակչությունը, որը պետք է կազմեր քաղաքական այլընտրանքային պլատֆորմի հիմքը:

Շարունակությունն այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here