Այսօր Ազատության հրապարակում հավաքված մի խումբ կին ազատամարտիկներ եւ նրանց միացած քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր` պահանջելով նրա հրաժարականը: Նրանք իրենց բողոքն արատահայտեցին երկրում առկա սոցիալական խնդիրների եւ իրավական անարդարության համար, ինչի մեջ մեղադրում են Սերժ Սարգսյանին: Նախագահականի առջեւ էր նաեւ ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ով այսօրվանից սկսել է նստացույց` պահանջելով ՀՀ իշխանություններից մասնակցել նոյեմբերի 29-ին կայանալիք Վիլնյուսյան գագաթնաժողովին եւ նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը: Նախագահականի առջեւ, միանալով Պարույր Հայրիկյանին, կին ազատամարտիկները ներկայացրեցին իրենց պահանջը` Սերժ Սարգսյանի հրաժարականը, որից հետո հեռացան: